BestMarket.am անվճար հայտարարությունների կայքում հայտարարությունների տեղադրման կանոնները

 

BestMarket.am-ում հայտարարությունների հրապարակման կանոնները ստեղծված են հայտարարությունների բարձր որակը և գնորդների/վաճառողների հարմարությունը երաշխավորելու նպատակով: BestMarket.am կայքի հայտարարությունները տեղադրվում են համացանցի օգտատերերի կողմից և հայտարարությունների բովանդակության ու նրանց արդիականության պատասխանատվության կրողները հանդիսանում են հայտարարության հեղինակները:


Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքի միջոցով կատարաված գործարքների արդյունքում օգտատերերի կրած վնասների համար և փոխհատուցումներ չի իրականացնում:


ՀՀ և ԼՂՀ օրենքները և հայտարարությունների հրապարակման կանոնները կոպիտ խախտող հայտարարությունները հեռացվում են ադմինիստրացիայի կողմից առանց զգուշացման:


Առանց նկարի հայտարարությունները որոշ ժամանակ հետո ջնջվելու են ադմինիստրացիայի կողմից առանց զգուշացման և խորհուրդ է տրվում ամենաշատը 3 օրվա մեջ հայտարարության բովանդակությանը համապատասխան գոնե 1 նկար դնել:


Հայտարարությունը կազմելիս արգելվում է վերնագիրը և նկարագրությունը ամբողջովին գրել մեծատառերով:


Չի թույլատրվում նույն հայտարարության բազմակի հրապարակումը նույն կամ տարբեր բաժիններում: Յուրաքանչյուր հայտարարությունը պետք է տեղադրվի իրեն համապատասխան բաժնում և պետք է բնութագրի միայն մեկ ապրանք: Ծառայությունների մատուցման մասին հայտարարությունները պետք է տեղադրվեն միայն ԱՇԽԱՏԱՆՔ բաժնում: Մնացած բաժինները նախատեսված են միայն կոնկրետ ապրանքների վաճառքի համար:


Հայտարարությունը պետք է տրամադրի հնարավորինս մանրամասն տեղեկություն այն ապրանքի/ծառայության մասին, որն առաջարկում կամ փնտրում եք: Հայտարարության անվանումը պետք է համապատասխանի բովանդակությանը:
Հայտարարության վերնագիրը չպետք է պարունակի կոնտակտային տվյալներ`հեռախոսահամար, հասցե, էլ. փոստի հասցե կամ գին: Հայտարարության բնութագիրը նույնպես չպետք է պարունակի որևէ կոնտակտային տվյալներ:


Հայտարարությունը/ ծառայությունը ցուցադրող նկարը պետք է հանապատասխանի հայտարարության անվանմանն ու տեքստին: Լուսանկարի վրա պետք է պատկերված լինի առաջարկվող ապրանքը: Այն չպետք է պարունակի լոգո, ապրանքանիշ, URL, կազմակերպության անվանում, գին կամ որևէ այլ գովազդային կամ կոնտակտային տեղեկություն:


Գործատուները, աշխատանքի տեղավորման և անշարժ գույքի գործակալությունները, նաև խանութները և կազմակերպությունները, որոնք կազմակերպում են ապրանքների ապառիկ վաճառք պետք է հստակ նշեն ընկերության անվանումը, ֆիզիկական հասցեն և կոնտակտային տվյալները:


Խստիվ արգելվում են այն հայտարարությունները, որոնք պարունակում են`


- Ծառայությունների և ապրանքների առաջարկ, որոնք գնահատվում են ՀՀ և ԼՂՀ գործող օրենսդրությամբ որպես անօրինական:
- Անհարգալից բառապաշար, ինչպես նաև վիրավորական արտահայություններ` այդ թվում ռասիստական կամ կրոնական ուղղվածությամբ կամ բռնության կամ ապօրինի գործողությունների կոչ:
- Էրոտիկ ծառայություններ և ապրանքատեսակներ, մարմնավաճառություն, պոռնոգրաֆիա, այդ թվում `պոռնոգրաֆիկ բովանդակությամբ լուսանկարներ:
- Խաբեություն, սուտ, շորթում, նյութական օգնության խնդրանք, կեղծ տվյալներ և այլն:
- Ազգային, ռասայական, կրոնական, սեռական խտրականություն:
- Դեղորայքի, թմրանյութերի և մարդկային օրգանների առք ու վաճառքի մասին առաջարկներ:


Արգելվում են նաև այն հայտարարությունների հրապարակումը, որոնց միակ նպատակը այլ հայտարարությունների կայքերին աջակցելն է:


BestMarket.am-ի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հեռացնել ցանկացած հայտարարություն առանց բացատրության, եթե այն չի համապատասխանում ընտրած բաժնի թեմային կամ չի համապատասխանում հայտարարությունների հրապարակման կանոններին:


BestMarket.am-ի ադմինիստրացիան իրավասու է ցանկացած հայտարարության տեքստում փոփոխություն կատարելու, այլ բաժիններ տեղափոխելու, սահմանափակելու մեկ օգտատիրոջ կողմից տեղադրվող հայտարարությունների քանակը կամ ամբողջովին արգելելու հայտարարությունների տեղադրումը:

 

Կայքի աշխատանքը և կանոնները միտումնավոր խախտող կամ կայքի ադմինիստրացիայի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերող  օգտատերերը կհեռացվեն կայքից և նրանց մուտքը կայք երկարաժամկետ կարգելափակվի:

 

BestMarket.am-ի ադմինիստրացիան  պատասխանատվություն չի կրում և բացատրություն չի տալիս, եթե կայքի հայտարարությունները ջնջվել են.  

 

- հաքերային հարձակումների պատճառով

- անկանխատեսելի տարերային աղետների կամ պատերազմների  պատճառով
- էլեկտրաէներգիայի մատակարարման կամ համացանցի խափանումների  պատճառով

- սերվերի տեխնիկական կամ ծրագրային անսարքությունների պատճառով 

 

Կայքի անխափան աշխատանքը ապահովելու նպատակով BestMarket.am-ի ադմինիստրացիան ցանկացած ժամանակ իրավասու է առանց զգուշացման փոփոխել  կայքում հայտարարությունների տեղադրման վերը նշված կանոնները:

 

Օգտատերը տեղադրելով իր հայտարարությունը  BestMarket.am կայքում, արդեն իր համաձայնությունն է տալիս վերը նշված կանոններին և չի կարող բողոքարկել BestMarket.am-ի ադմինիստրացիայի համապատասխան գործողությունները:


BestMarket.am -ը սոցիալական կայքերում
  • ���������� �������

© Copyright www.bestmarket.am 2012-2014. All rights reserved