Անշարժ գույքի աճուրդային վաճառք


 
Apr 07, 2018 | Դիտումների քանակը: 21 | Համար: #10658
Կիսվել   Նշել   Ջնջել նշումը   Տպել   Բողոքել  
Պայմանագրային

«Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ն (այսուհետ՝ կազմակերպիչ) «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը`
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Հրազդանի կիրճ, թիվ 4/1 հասցեում գտնվող 58429.4 ք.մ. մակերեսով տարածք, 28.0 ք.մ. մակերեսով տոմսարկղեր, 23.0 ք.մ. մակերեսով առևտրի սրահ, 93.0 ք.մ. մակերեսով սրճարան, 41.3 ք.մ. մակերեսով ծածկ և 9.238832 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ): Լոտի մեկնարկային գինը` 12759200000 ՀՀ դրամ: Բացի լոտի մեկնարկային գնի վճարման պարտավորությունից, գնորդին է անցնում նաև հողամասի 1522189969 ՀՀ դրամ կադաստրային արժեքի վճարման պարտավորությունը:
Լոտի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքը գրավադրված է:
Աճուրդը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում, 25.04.2018թ.-ից, ժ.12:00-ին, տասն աշխատանքային օր դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2018թ. (աճուրդի ավարտի ժամկետը ենթակա է երկարաձգման՝ լրացուցւչ ծանուցման միջոցով): Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։
Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև համապատասխան գույքի աճուրդի ավարտին նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am և www.akson.am կայքերը:

Առաջարկի ձևը
  Վաճառք
Կոնտակտային տվյալներ
Հասցե: Սայաթ-Նովա 40, 82/31
Հեռախոս: 011 52 61 85
Հեղինակի անունը: akson
Այս օգտատիրոջ բոլոր հայտարարությունները


 


BestMarket.am -ը սոցիալական կայքերում
  • ���������� �������

© Copyright www.bestmarket.am 2012-2014. All rights reserved