Աճուրդային վաճառք


 
Mar 26, 2018 | Դիտումների քանակը: 19 | Համար: #10614
Կիսվել   Նշել   Ջնջել նշումը   Տպել   Բողոքել  
Պայմանագրային

Տեղեկացնում ենք, որ «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում շարունակվում է կազմակերպիչ «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Ամերիա Բանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը.
Լոտ 1- ՀՀ, ք.Երևան, Կենտրոն Ձորափի փողոց, թիվ 40 հասցեում գտնվող 9358.1 ք.մ. մակերեսով հիվանդանոց, 43.3 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 586.7 ք.մ. մակերեսով ինքնակամ կառույց և 0.92452 հա մակերեսով հողամաս (հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ): Լոտի մեկնարկային գինը` 2091900000 ՀՀ դրամ:
Լոտ 2- Բժշկական, ախտորոշիչ սարքեր և սարքավորումներ (վաճառքը՝ որպես մեկ միասնական միավոր): Լոտի մեկնարկային գինը` 72900000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումները` գույքերը գրավադրված են:
Աճուրդը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ին: Անշարժ գույքի համար աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է անշարժ գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին): Շարժական գույքի համար նախավճար չի վճարվում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական) (աճուրդի վկայականը՝ միայն անշարժ գույքի դեպքում), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական(աճուրդի վկայականը՝ միայն անշարժ գույքի դեպքում):
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, www.akson.am կայքերը:

Առաջարկի ձևը
  Վաճառք
Կոնտակտային տվյալներ
Հասցե: Սայաթ-Նովա 40, 82/31
Հեռախոս: 011 52 61 85
Հեղինակի անունը: akson
Այս օգտատիրոջ բոլոր հայտարարությունները


 


BestMarket.am -ը սոցիալական կայքերում
  • ���������� �������

© Copyright www.bestmarket.am 2012-2014. All rights reserved